‘Ցույց՝ կենսաթոշակային «բարեփոխումների» դեմ. Տեսանյութ’

865

Ազգային  ժողովը այսօր 44 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ մերժեց ԱԺ մեկ երրորդի կողմից նախաձեռնված՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառությունը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ հայտարարության նախագիծը: 

Հիշեցնենք, որ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել Ազգային ժողովի դիմաց, որի ժամանակ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը և Արծվիկ Մինասյանը: Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր խոսքում նշեց, որ իշխանությունը ևս մեկ անգամ բաց, հստակ ցույց տվեց, որ իրենք գող, թալանչի են և Հայաստանի բնակչության մասին մտածելու ոչ մի խնդիր չունեն՝ հավելելով, որ չորս խմբակցությունները միշտ ժողովրդի կողքին են և կդիմեն Սահմանադրական դատարան՝ այս ամենի հակասահմանադրականությունը ապացուցելու համար:

Ելույթներից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՄԻՊ գրասենյակ, այնուհետև՝ Կառավարություն:

Մանրամասները՝ տեսանյությում: 

Նախորդ հոդվածը‘Ֆիննախ. Պաշտոնական թվերի հետ կարելի է խաղալ’
Հաջորդ հոդվածը‘Մոր կոճակ կտրող, աչքի սուրմա թռցնող’