Ցույցեր Պերուում․ Նախկին նախագահի կողմնակիցները գրոհում են օդանավակայանները

363

Պերուում շարունակվում են նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի կողմանկիցների բողոքի ցույցերը։

Ձախ կողմնորոշում ունեցող քաղաքական գործչի՝ նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի կողմանկիցները փողոց են դուրս եկել անցյալ չորեքշաբթի՝ բողոքելով նրա իմպիչմենտի և կալանավորման դեմ։

Ցոցարարները պնդում են, որ նախագահական աթոռն զբաղեցրած փոխնախագահ Դինա Բոլուարտեին ժողովուրդը չի ընտրել, և պահանջում են նոր ընտրություններ։

Երկուշաբթի երկու հազարի չափ ցուցարարներ ներխուժել են երկրի հարավում գտնվող Արեկիպա քաղաքի օդանավակայանը, արգելափակել են թռիչքուղին և թռիչքները դադարեցրել մի քանի ժամով։ Կիրակի օրը Բոլուարտեի հայրենի շրջանում՝ Ապուրիմակայում, նոր ընդհարումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև, ցուցարարները փորձել են գրոհով գրավել քաղաքի օդանավակայանը։ Բախումների արդյունքում երկու մարդ զոհվել է, առնավազն հինգ հոգի, այդ թվում՝ մի ոստիկան, վիրավորվել են։

Բոլուարտեն ժողովրդին հասցեագրված հեռուստատեսային ուղերձում հայտարարել է, որ օրինագիծ կներկայացնի Կոնգրեսին՝ 2024 թ․ ապրիլին՝ ժամկետից երկու տարի շուտ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Պեդրո Կաստիլյոն ձախ քաղաքական հայացքների կողմնակից է, նա դպրոցի ուսուցիչ է եղել և Պերուի նախագահի պաշտոնում ընտրվել է 2021 թ․ հուլիսին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻլոն Մասքն այլևս աշխարհի ամենահարուստ մարդը չէ
Հաջորդ հոդվածըԴատարանը հետաձգել է Սաակաշվիլիին ազատ արձակելու միջնորդության քննարկումը