‘Ցույց`Կառավարության դիմաց. Նախարարը խոստանում է 1 ամսվա աշխատավարձ տալ նաիրիտցիներին’

580

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են կառավարությունից` լուծել գործարանի աշխատակիցների աշխատավարձերի վճարման հարցը:

Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս հուլիս ամսին հերթական անգամ խոստացել էր աշխատավարձերի հարցին լուծում տալ մինչեւ օգոստոսի վերջը:

 «Նաիրիտցիները» աշխատավարձ չեն ստացել արդեն 18 ամիս:

«Թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա: Ո՞վ, Հանրապետական կուսակցությունը, կոնկրետ», — ասաց ցուցարարներից մեկը:

Ցույցի ընթացքում նաիրիտցիներին մոտեցավ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ հայտնեց, որ իրենք առաջիկա օրերին աշխատակիցներին մեկ ամսվա աշխատավարձ կտան։

Ըստ նախարարի՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը կառավարությունը «Նաիրիտի» հետ կապված կներկայացնի նոր փաթեթ, խնդիրը կուսումնասիրեն եւ լուծումներ կտան։

 

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանը պատրաստակամ է կապող օղակ հանդիսանալ չին և հայ գործարարների միջև. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացի պատգամավորը Ցեղասպանության ժխտումը պատժող նոր օրինագիծ է ներկայացրել’