‘Ցույց Էներգետիկային նախարարության դիմաց. Նաիրիտցիները հանդիպում են պահանջում նախարարի հետ’

876

Էներգետիկայի նախարարության շենքի դիմաց մեկնարկել է «Նաիրիտ» գործարանի կրճատված աշխատակիցների բողոքի ակցիան, տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը:

Գործարանի աշխատակիցները, որոնք կառավարության որոշմամբ զրկվել են աշխատանքից, իսկ մինչ այդ շուրջ երկու տարի աշխատավարձ չեն ստացել, պահանջում են վերջնահաշվարկ կատարել եւ մարել կուտակված պարտքը: Ինչպես iLur.am-ին տեղեկացրեց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը, նաիրիտցիներն այժմ պահանջում են հանդիպում կազմակերպել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ:

Ավելի վաղ ցույցի մասնակիցները հայտարարել էին, որ մարտի 16-ից՝ ի նշան բողոքի, հնարավոր է նստացույց սկսեն՝ պահանջելով շուրջ երկու տարվա չվճարված աշխատավարձերը: 

Նախորդ հոդվածը‘Նախկին օմբուդսմեն Ա. Հարությունյանի գրքի ամբողջական հատվածներ արտագրված են — «Ա1+» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Տներով գնալ» չկա’