‘
Կառավարության մոտ քիչ առաջ նորից մեկնարկել է «Շրջանառության մասին» նոր օրենքից դժգոհ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ակցիան: Նրանց պահանջը նորից նույնն է. կասեցնել նոր օրենքի գործունեությունն ու հանդիպում Հովիկ Աբրահամյանի հետ: Ընդ որում՝ նրանք պահանջում են, որ Աբրահամյանն անձամբ իջնի նրանց մոտ:
Ակցիայի մասնակիցներն իրենց ցույցն անվանել են «Անարգանք ընդդեմ անարգանքի» եւ ցույցն իրականացնում են մեջքով կանգնած դեպի կառավարությունը:
‘