‘Ցուցատախտակն ընկել է ֆրանսիացի թենիսիստի վրա’

1954

Ամերիկայի Բաց առաջնության առաջին շրջանի Գայել Մոնֆիս-Ժիլ Մլուլլեր հանդիպման ժամանակ կորտի էլեկտրոնային ցուցատախտախտակն ընկել է ֆրանսիացի թենիսիստի վրա։ Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն։

Մոնֆիսն այդ ժամանակ Լյուքսեմբուրգի ներկայացուցչին հաղթում էր 6։4, 6։2, 7։6 հաշվով։ Հանդիպման ընթացքում Մոնֆիսը փորձել է վերցնել գնդակն ու ոտքով դիպչել է ցուցատախտակին, որն էլ ընկել է նրա վրա։ Թենիսիստը չի հասցրել մի կողմ քաշվել և վնասել է ոտքը։

«Երբ ընկղմված ես խաղի մեջ, ոչինչ չես զգում։ Պարզապես թռչում ես։ Բախտս բերեց։ Մի փոքր ոտքս ցավեցրեցի, բայց ամեն ինչ լավ ավարտ ունեցավ։ Ցուցատախտակն ավելի մեծ վնաս կարող էր հասցնել ինձ»,- ասել է Մոնֆիսը։

Նախորդ հոդվածը‘Շվայնշտայգեր. Մոուրինյոյի հետ խնդիրներ չունեմ ‘
Հաջորդ հոդվածը‘Շմայխել. Ամեն ինչ կանեմ, որ պատրաստ լինեմ Հայաստանի հետ խաղին’