‘Ցուցարարները Կիեւում գրավել են Հեռուստապետկոմի շենքը ‘

1733

Կիեւում ցուցարարները գրավել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հարցերով ազգային կոմիտեի շենքը, որտեղ կտեղակայեն իրենց նոր շտաբը: Հաղորդում է Интерфакс-Украина-ն: Այս պահին ցուցարարները շենք են տեղափոխում ուտելիք, մեկանգամյա օգտագործման սպասք, դեղորայք, եւ այլ անհրաժեշտ իրեր: «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Ստեպան Կուբիվը, ով Արհմիությունների տան պարեկն էր, այժմ կլինի պետկոմի շենքի պարեկը: Նրա խոսքով, արդեն որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել գերատեսչության ղեկավարների հետ՝ ցուցարարների այնտեղ գտնվելու հետ կապված, կնքվել են աշխատասենյակները: Շենքի մուտքերի մոտ պահակախումբ է կանգնած եւ բավականին լուրջ անցագրային ռեժիմ է սահմանվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցուցարարները գրավել են Փոստային ծառայության գլխավոր մասնաշենքը: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 412.50 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն կողմ է բանակցությունների վերսկսմանը ‘