‘Ցուցարարները նորից «գրավել են» մայդան Незалежности-ն’

1008

Կիեւում` եվրաինտեգրման կողմնակիցները ի հեճուկս դատարանի որոշման, որով արգելվում է մինչեւ դեկտեմբերի 7-ը հրապարակում հանրահավաք անցկացնել,  նորից «գրավել են» Մայդան Незалежности-ն, (Անկախության հրապարակ):  

«РБК-Украина»-ի փոխանցմամբ, մայդանում մոտ 120 հազար մարդ է հավաքվել, իսկ «Lenta.ru»-ի թղթակիցն այնտեղ մի քանի տասնյակ հազար մարդ է տեսել: Ընդդիմադիր «Բատկովշինա» կուսակցության անդամները պնդում են, որ ընդհանուր առմամբ, այս պահին Կիեւում մոտ կես միլիոն մարդ է դուրս եկել ցույցի, ովքեր վանկարկում են «Հեղափոխություն»:

Միլիցիայի աշխատակիցները հապշտապ լքել են հրապարակը` ընդդիմադիրների մոտենալուն պես: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ, ցուցարաներն այս պահին քանդում են հրապարակն օղակող ցանկապատը, իսկ ոմանք էլ արդեն ապամոնտաժել են այնտեղ իշխանությունների կողմից տեղադրված Ամանորյա տոնածառի շուրջը դրված մետաղյա վահանները:

Ցուցարարները պահանջում են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, ինչպես նաեւ`ՆԳՆախարար Վիտալի Զախարչենկոյի հրաժարականը:

Ըստ Интерфакс-ի, վերջինս այսօր ներողություն է խնդրել ուկրաինացիներից` շաբաթ օրը Մայդանում չափից մեծ ուժ կիրառելու համար: Ցուցարարները վրդովված են միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի` Բերկուտի գործողություններով, որը երեկ վաղ առավոտյան բռնի ուժող ցրել է անժամկետ ցույցի մասնակիցներին:  
Գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտարարել է, թե Բերկուտի գործողությունների ամեն րոպեն համակողմանիորեն հետաքննության է ենթարկվելու: Միաժամանակ, նա հայտարարել է, որ ցուցարարները հրապարակում են գտնվել օրինական:

.  

Նախորդ հոդվածը‘Լեւոն Բարսեղյան. «Շնորհակալություն» պարոն Վլադիմիրին, ինքը, որ չգար, Հայաստանի իշխանությունները էդ ճամփեն ասֆալտողը չէին’
Հաջորդ հոդվածը‘Բորիս Նավասարդյանը այլեւս ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահը չէ’