‘Ցուցարարները շարժվում են դեպի ՄԻՊ-ի գրասենյակ եւ համազգային գործադուլի կոչ են անում ‘

1588

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն 45 կողմ եւ 56 դեմ հարաբերակցությամբ դեմ քվեարկեց Կուտակային կենսաթոշակների օրենքում պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելու նախագծին: ԱԺ-ի մոտ բողոքի ցույց իրականացնող «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները այժմ երթով շարժվում են դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից էլ գնալու են կառավարության մոտ՝ ամոթանք տալու: Ակցիայի մասնակիցները նաեւ համաձայնվել են խնդրո առարկայի վերաբերյալ համատեղ հանրահավաք անցկացնել, ինչպես նաեւ՝ համազգային գործադուլ հայտարարել:

 

Նախորդ հոդվածը‘Նախագիծը չընդունվեց, խմբակցությունները կդիմեն ՍԴ. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կհանգեցնի մի շարք ապրանքների սակագների աճի’