‘Ցուցարարները պահանջում են Հովիկ Աբրահամյանին (ուղիղ)’

1745

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը ոսկու շուկայի և մի շարք այլ տոնավաճառների աշխատակիցներին կրկին ստիպել է դուրս գալ փողոց: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ այս պահին կառավարության շենքի մոտ հավաքվել են հարյուրավոր ձեռներեցներ, ովքեր պահանջում են կասեցնել օրենքի որոշ դրույթներ:

Քիչ առաջ, ցուցարարներին կառավարության նամակների բաժնի ղեկավարը առաջարկել է պատվիրակություն կազմել և հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն այդ առաջարկը մերժվել է: Այժմ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որ վարչապետը անձամբ իջնի ներքեւ եւ հանդիպի բոլոր ցուցարարների հետ:

Հիշեցնենք, որ նոր օրենքով շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցվել է մինչև 1 տոկոս, սակայն տնտեսվարողները պարտավոր են լինելու գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառություն ներկայացնել: Նոյեմբերին ուժի մեջ մտնող օրենքի դեմ մանր և միջին ձեռնարկատերերի հուժկու բողոքի ակցիաներից հետո կառավարությունը ստիպված եղավ օրենքի գործողության ժամկետի սկիզբը նոյեմբերից հետաձգել մինչև փետրվար:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Ափաթուրայ. ՆԱՏՕ-ն դեր չի կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում’