‘Ցուցարարները Ս. Սարգսյանին մտածելու համար 6 օր ժամանակ տվեցին’

853

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի Ազատության հրապարակից մեկնարկել է կանանց երթ դեպի նախագահական նստավայր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով: Երթին մասնակցում էին նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներ՝ իրենց զոհված որդիների նկարներով:

Քաղաքացիները Սերժ Սարգսյանին մտածելու համար տվեցին ընդամենը վեց օր ժամանակ՝ հայտնելով, որ հաջորդ երթը կկայանա դեկտեմբերի 2-ին՝ Ազատության հրապարակից:

Հիշեցնենք, որ ցուցարարների շարժը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ընդհատել էր ոստիկանությունը` առաջարկելով ցույցը շարունակել նստավայրի դիմացի մայթին: Սակայն մասնակիցների հետ բանակցությունների արդյունքում ոստիկանությունը թույլատրել էր բողոքը շարունակել նստավայրի դիմաց` պահպանելով շենքի պարիսպներից որոշակի հեռավորություն: Կանայք նաև պահանջում էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպում:

Նախորդ հոդվածը‘Պետքարտուղարություն. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է քաղաքական կամք դրսևորեն` դժվար որոշումներ կայացնելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են հայ-վրացական սահմանին տեղի ունեցած հրաձգությունից տուժածների անունները ‘