‘Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան’

1183

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ պայքարող մանր եւ միջին ձեռներեցները Կառավարության շենքի մոտից երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: iLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ հազարավոր ցուցարարներ փակեցին Բաղրամյան պողոտան: Նրանք պահանջում են կասեցնել նոր օրենքի ընդունունը:

Ավելի վաղ ցուցարարներից Արտակ Խաչատրյանը հայտարարել էր, որ այս պահին Գյումրիից Երեւան են ժամանում մի շարք տնտեսվարողներ, սակայն ճանապարհային ոստիկանությունը խոչընդոտում է նրանց տեղաշարժը, ինչի հետեւանքով ավտոբուսներից մեկը պարտադրաբար ետ է ուղարկվել: «Կառավարությունը այս ձեւով փորձում է հանդարտեցնել մեր բողոքի ակցիան,  սակայն նման միջոցներով ավելի է սրացնում իրավիճակը»,- ասել էր նա՝ հավելելով, որ իրենք օրենքի տառին հակասող որեւէ գործողություն չեն իրականացնելու:

Ուղիղ միացումը՝ Ազատություն ռ/կ-ի:

Նախորդ հոդվածը‘Արցախում դատապարտված ադրբեջանցիները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Հայոց ցեղասպանության մասին’