‘
Այս պահին Կոմիտասի 5-ում իրավիճակը կրկին լարված է: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ը՝ հղում անելով տեղում գտնվող իր աղբյուրներին, ոստիկանության և կարմիր բերետավորների հսկողության ներքո փորձում են շարունակել շինարարական աշխատանքները, իսկ բնակիչներն ու ակտիվիստները շարունակում են խոչընդոտել անօրինական շինարարությանը՝ նրանք փակել են Կոմիտաս-Շիրվանզադե խաչմերուկը:
Ոստիկանները և կարմիր բերետավորները փորձում են բերման ենթարկել ակտիվիստներին:
Կոմիտասի 5 հասցեում առավոտյան կրկին վերսկսվել էր շինարարությունը: Շինհրապարակում ծանր տեխնիկա է աշխատում: Ավելի վաղ շինարարները եւ տեղի իշխանությունները խոսք էին տվել կասեցնել շինարարությունը:
‘