ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը Լոս Անջելեսում Ամերիկաների գագաթնաժողովում փորձել են ընդհատել ցուցարարները, որոնց, ի վերջո, հանել են դահլիճից։
Ամերիկյան առաջնորդի ելույթի սկզբում վերջին շարքերից անհասկանալի բացականչություններ են հնչել, բայց Բայդենը շարունակել է ելույթը։ Ըստ դեպքի վայրում ականատես լրագրողների՝ անվտանգության ծառայության աշխատակիցները ցուցարարներին հանել են դահլիճից։
Ամերիկաների գագաթնաժողովը Արևմտյան կիսագնդի պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպում է, որը տեղի է ունենում մի քանի տարին մեկ, ավելի քան 30 մասնակիցների միավորող Ամերիկյան պետությունների կազմակերպության հովանու ներքո։ Այս տարի հանդիպումը կազմակերպել է ԱՄՆ-ը Լոս Անջելեսում։ Հանդիպմանը չեն հրավիրվել Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի պատվիրակությունները։ Գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել են Մեքսիկայի և մի շարք այլ լատինաամերիկյան երկրների առաջնորդներ։
Փոխանցում է tass.ru-ն։