‘
Քաղաքացիական անհնազանդության համակարգողների ձերբակալությունից հետո այսօր ցուցարարների թիվն ակնհայտորեն բազմապատկվել է։ Երևանի տարբեր հատվածներում ցուցարարները շարունակում են փակել ճանապարհները եւ շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ նախատեսված է անցկացնել հանրահավաքը։
Ոստիկանությունը շարունակում է քաղաքացիներին բռնի ուժով բերման ենթարկել։
Tert.am-ը ոստիկանության լրատվական վարչությունից հետաքրքրվել է, թե քանի քաղաքացի է ազատազրկվել:
«Ապրիլի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 232 քաղաքացի», — ասել է ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
‘