‘Ցուցարարներն իրենց պահանջները փոխանցեցին ՀՀԿ գրասենյակ (ֆոտոշարք)’

1066

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ բողոքող քաղաքացիներն ավարտեցին ցույցը ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առաջ: Հիշեցնենք, որ նրանք ՀՀԿ գրասենյակի դիմաց պահանջում էին, որպեսզի կուսակցության պատգամավորները մասնակցեն ԱԺ արտահերթ նիստին` քննարկելու օրենքի կիրառության հետաձգման հարցը:

iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ցուցարարները ՀՀԿ գրասենյակ են փոխանցել 25 կետից բաղկացած իրենց դիտարկումները: Նրանք որոշել են շարունակել իրանց ակցիաները` մինչեւ արդյունքի հասնելը: Մասնավորապես՝ վաղը, ժամը 13:00-ին, ակտիվիստները կհավաքվեն Մաշտոցի պուրակում` որոշելու հետագա անելիքները: 

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Բոյկոտն ինքնաբուխ էր’
Հաջորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. Նոր արագաչափեր ‘