Ւրադրությունը Զապորոժյան ԱԷԿ-ում` ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի

415

Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շնորհիվ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները կայցելեն Զապորոժյան ատոմային էլեկտրակայան, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։

«Մենք պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Հնարավոր է՝ մենք Ուկրաինային ավելի շատ ենք պաշտպանում, քան ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները։ Բայց մենք նաև երկխոսում ենք Ռուսաստանի հետ, և այդ երկխոսությունը տալիս է իր պտուղները։ Այդ պատճառով էլ արդեն երկու անգամ կազմակերպել ենք նրանց հանդիպումը, և այդ հացահատիկային պայմանագիրն էլ աշխատեց»,- Չավուշօղլուի խոսքն է մեջբերել РИА Новости-ն։

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Անկարան ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին հանդիպեցրել է Մոսկվայի հետ, և երկխոսության շնորհիվ գործակալության փորձագետները կայցելեն Զապորոժյան ԱԷԿ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԵԱ․ Դանիելյանը, Գեւորգյանն ու Մկրտչյանը 1-ական միավոր են հետ առաջատարից
Հաջորդ հոդվածըUS Open. Կարեն Խաչանովը հաղթեց Դենիս Կուդլային