‘
«Ասպարեզ» օրաթերթի ունեցած տեղեկություններով՝ այսօր առավոտից երկաթգծի Արտենի կայարանում քանդում են երկաթուղու գծերից մեկը, որը նորոգվել էր մեկ տարի առաջ: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ պատրաստվում են այստեղ թողնել մեկ երկաթգիծ և երկաթուղային կայարան՝ գործազուրկ թողնելով կայարանի հինգ աշխատողներին:
Երկաթգիծը քանդելու աշխատանքները ռուսական կողմն է կատարում:
«Կապիտալ վերանորոգում են արել, գումարը հատկացրել, կերել են, հիմա էլ անօրինական քանդում են: Մենք էլ չենք ուզում, մեր աշխատատեղերը կրճատում են, մեզ գործից հանում են»,- իրավիճակն այսպես է ներկայացրել Արթուր Առաքելյանը:
2005 թվականից գործող կայարանի երկաթուղու գծի քանդելու մասին կայարանապետը տեղեկացել է օգոստոսի 20-ին. «Երեկ երոկոյան, ժամը 17:27-ին, հրաման տվեցին, առավոտյան եկել են քանդելու»:
‘