‘Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածները’

965

Հունվարի 18-ին` ժամը 10.15-ի դրությամբ,  հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի Ճամբարակի հատվածը, հայտնում  է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

 Ձնահոսքի եւ բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան և Երեւան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածները: Առաջարկվում է երթեւեկել Կապան-Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածով:

Դիլիջանի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Արագածի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Միխայիլ Սաակաշվիլի. Թուրքիայի հետ մեր հարաբերությունները շատ բարդ են’
Հաջորդ հոդվածը‘Sony-ն 1,1 մլրդ դոլարով վաճառում է իր կենտրոնակայանի շենքը’