‘Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները’

677

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ (ԼՂՀ), Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Նախորդ հոդվածը‘Նշանակվել է Վենեսուելայի նախագահի արտահերթ ընտրությունների օրը’
Հաջորդ հոդվածը‘Անդրեյ Պանինի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել’