‘Փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը’

1045

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է  Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Դժվարանցանելի են Սպիտակ-Խնկոյան, Սոթք-Քարվաճառ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան  ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկո. Ռուսաստանի հետ բացահայտ պատերազմի հավանականությունը մեծացել է’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան վիազային ռեժիմ է սահմանում ռուսաստանցի լրագրողների համար’