‘Փակ է Վայք — Ջերմուկ ճանապարհահատվածը’

687

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության որոշ շրջաններում՝ Թալինում, Գյումրիում, Արտաշավանում, Ապարանում և Կոտայքում ձյուն է տեղում:

Դժվարանցանելի է Իջևան — Նոյեմբերյան ճանապարհահատվածը (ծանրաքաշ մեքենաների համար):

Ավտոճանապարհների զգալի մասում տեղ — տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով փակ է Վայք — Ջերմուկ  ճանապարհահատվածը:

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր — Նավուր ճանապարհից 17:00 — ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

Նախորդ հոդվածը‘Դեմոկրատական ուժերի եւ բուրժուազիայի լրջանալու պահը հասունացել է’
Հաջորդ հոդվածը‘Արկադի Վարդանյանին դատապարտեցին 10 տարվա ազատազրկման’