‘Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը’

796

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզի Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների, իսկ թեթև մարդատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Իվանովը հերքում է իր առնչությունը Լիտվինենկոյի սպանությանը’
Հաջորդ հոդվածը‘Պեսկովը յուրովի է մեկնաբանում Ռամզան Կադիրովի խոսքը «ժողովրդի թշնամիների» մասին’