‘Փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհը’

968

Հունվարի 23-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն: Սաստիկ բքի եւ վատ տեսանելիության պատճառով փակ է Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածը, որի շրջանցիկ Նորաշեն-Ձորամուտ ճանապարհը դժվարանցանելի է,  հայտնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը Էրեբունիում շրջում է փողոցներով, մտնում շուկաներ ու խանութներ’
Հաջորդ հոդվածը‘2012թ. ընթացքում գլխավոր դատախազության վարչության կողմից ուսումնասիրվել է 530 դեպք’