‘Փակ շուկան» փաստաթղթերով «Երևան Սիթի» է. Մամուլ’

1149

«ՀԺ»-ն գրում է, որ Սուպերմարկետի վերածված «Փակ շուկան» առանձին հարկատու չէ, այլ գործում է Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության կազմում:

Այս նույն ընկերության կազմում են գործում նաև «Երևան Սիթի» ցանցի բոլոր սուպերմարկետները: Դա պարզ է դառնում «Փակ շուկա» սուպերմարկետի տրամադրած ՀԴՄ-ներից, որոնց վրա որպես հարկային կոդ նշված է «Ալեքս Գրիգ» ընկերության հարկային հաշվեհամարը: «Մի խոսքով, «Փակ շուկան» «Երևան Սիթի» է, հավելում է թերթը:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետ. Ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից խոսել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բա տրակտորնե՞րը. Մամուլ’