‘Փաշինյանը երթը կսկսի Արցախի պողոտա-Էրեբունի փողոց խաչմերուկից’

2335

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել է, որ նա իր երթը դեպի Հանրապետության հրապարակ կսկսի 17։30-ից 17։40 ընկած ժամանակահատվածում՝ Արցախի պողոտա-Էրեբունի փողոց խաչմերուկից։ 

Դա այն տեղն է, որտեղից ապրիլի 21-ին իրեն եւ այլ պատգամավորների առեւանգել են ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները։

«Սա իսկապես պետք է դառնա ազգային համերաշխության մի յուրօրինակ դրսևորում, ազգային համերաշխության մի գեղեցիկ օր»,- հայտարարել է Փաշինյանը: 

 

Նախորդ հոդվածը‘Այսօր. 18:30. Հանրապետության հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Երթ դեպի հրապարակ. Ուղիղ’