‘Փաշինյանը մեկնում է Բելգիա’

2006

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բելգիայի Թագավորություն: Փաշինյանը Բելգիայում կլինի մինչեւ հուլիսի 13-ը: Այնտեղ Փաշինյանը կհանդիպի ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: 
Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։

Փաշինյանը նաեւ կհնադիպի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ: Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը Կարնեգիի հիմնադրամում՝ փորձագիտական լայն շրջանակների համար: 
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուն նամակով բացատրել է` ինչու որոշեց «Ռեալից» հեռանալ’
Հաջորդ հոդվածը‘ԱԱ-2018. Խորվաթիայի դեմ կիսաեզրափակչից առաջ Անգլիան մարզվել է ռետինե աքլորներով’