Փաշինյանին այլևս չի բավարարում ազգին անընդհատ խաբելու մարմաջը. Yerevanpress

1108

Հունվարի 5-ին, ճրագալույցի երեկոյան, Սուրբծննդյան տոնի առիթով Նիկոլ Փաշինյանը ազգին շնորհավորել է հերթական սաղմոսերգությամբ: Դրանից առաջ նա նույնպիսի «ծիսակատարությամբ» տարբեր առիթներով հանդես է եկել նաև 2018-ին, 2019-ին, 2020-ին և 2021-ին:

Ինչո՞վ կարելի է բացատրել պետական գործչի համար անսովոր և ոչ վայել այս կատակերգությունը: Ըստ երևույթին, Փաշինյանին այլևս չի բավարարում ազգին անընդհատ խաբելու մարմաջը, ուստի որոշել է խաբել թե՛ ազգին, թե՛ Աստծուն։ Մարդն իր ամբողջ գիտակցական կյանքում ունեցել է մի կարգախոս՝ «Խաբել ամենքին, ամենուր, ամեն պահի»։ Խաբել ու քցել է իր խմբագրության աշխատողներին, քաղաքական գործընկերներին, վարչապետ դառնալուց հետո՝ աշխարհի հզորներին, իր թիմակիցներին։ Այս տեմպերով, բնականաբար, վաղ թե ուշ հասնելու էր Աստծուն։ Բայց դե հո Աստծուն բացառություն չէ՞ր անելու։ Մանավանդ, որ ինքն էլ է իրեն համարում տիեզերական մասշտաբի գործիչ։ Հավասարը հավասարին։ Համ էլ Աստծուն չխաբել մի տեսակ չէր ստացվի։ Կնշանակեր, որ շեղվում է բոլորին խաբելու իր սկզբունքից։ Իսկ սկզբունքը կարևոր է։ Աստված, իհարկե, վերևից կծիծաղի այս խղճուկ փորձերի վրա․ Աստված էդպիսի՞ բաներ է տեսել։ Մենակ թե մեր աստվածավախ ժողովուրդն է մեղք, որ կարող է հավատալ մերօրյա Բենդերի հոգեպարար սաղմոսերգությանը։

Այս մայմունությունից մեր հասարակության ականջներն ու նյարդերը խնայելու թերևս մի հակաթույն կա․ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել, որ սաղմոսները նա ասմունքում է Լևոն Տեր-Պետրոսյանի թարգմանությամբ՝ «Աստուածաշունչ, Մատեան Հին և Նոր Կտակարանների, Արևելահայերեն նոր թարգմանութիւն, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 1994» գրքից (էջ 736-832):

Մեկնումեկդ խաբար արեք Փաշինյանին ու կտեսնեք՝ Լևոնի ինադու այլևս սաղմոս չի կարդա։ Գոնե այս մի դարդից կպրծնենք։

yerevanpress.com

Նախորդ հոդվածըԱրցախի հարցի հայանպաստ լուծման վերջին պատեհությունը. ԱլիքՄեդիա
Հաջորդ հոդվածըԱյսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է