‘Փաշինյան. «Իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, ումից ես որևէ արձագանք չեմ ստացել». «Արմենպրես»’

1990

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է, որ պարզաբանում է պահանջելու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստի ընթացքում քննարկված հարցերը Բելառուսում Ադրբեջանի դեսպանին ներկայացնելու հարցի հետ կապված:

Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամաբ այսօրօ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ինքը` Փաշինյանը:

Անդրադառնալով  ի պատասխան իր խոսքերի Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ Բելառուսի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը հայկական կողմից արձագանք եղել է:

«Ես ինքս ինչ ունեի ասելու,  անձամբ եմ բարձրաձայնել, և այս հարցում իմ զրուցակիցը անձամբ Բելառուսի նախագահն է, ումից ես որևէ արձագանք չեմ ստացել: Իսկ ես ինչ ասել եմ, շարունակում է մնալ ուժի մեջ: Եվ որևէ կասկած չկա, որ այն, ինչ ասել եմ, տեղի կունենա: Այսինքն,  ես պարզաբանումներ կպահանջեմ տեղի ունեցածի և մի շարք այլ գործընթացների վերաբերյալ»,- ասել է Փաշինյանը:

Հարցին, թե ի՞նչ կլինի, եթե դեկտեմբերի 6-ին չհաջողվի կոնսենսուսի հասնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի  ընտրության հարցում, Փաշինյանը պատասխանել է. «Եթե կոնսենսուս չլինի, մենք կշարունակենք աշխատանքը կոնսենսուսի հասնելու ուղղությամբ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով»:

 

Նախորդ հոդվածը‘Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի’
Հաջորդ հոդվածը‘Թուրքմենստանում նոր դեսպան ունենք’