‘Փաշինյան. Միանշանակ է, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք ԱԺ արտահերթ ընտրություններ’

1414

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ԱԺ ԵԼՔ խմբակցությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին առաջադրել է վարչապետի պաշտոնում, եւ այսօր Աժ-ում վարչապետ պետք է ընտրեն: Ավելի ճիշտ՝ չընտրեն, քանի որ Փաշինյանի առաջադրումը ձեւական բնույթ է կրում, քանի որ նրա առաջադրումը զուտ ընթացակարգային բնույթ է կրում, եւ պայմանն էլ այն է, որ առաջադրվել-չընտրվելով ԱԺ-ն հետո օրենքի ուժով պետք է լուծարվի:

Ինքը՝ Փաշինյանն, այսօր ԱԺ իր ելույթում նորից հիշեցրեց, որ իր վարչապետի թեկնածու առաջադրվելը կրում է ֆորմալ բնույթ, հետեւաբար՝ ԱԺ-ն այսօր չպետք է քվեարկի իր օգտին:

«Ուզում եմ ընդգծել, որ միանշանակ է, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- ասել է Փաշինյանը:

Նա նշե; է, որ մինչ օրս նախկին իշխանությունները երեք փորձ են եղել ռեւանշի հասնելու. առաջինը Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը, սակայն ձախողվեց հիմնական քաղաքական գործոնի՝ ժողովրդի միանշանակ եւ հուժկու մերժման պատճառով: Երկրորդը՝ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնության ձեռամբ այնպիսի փոփոխություններ էին իրականցանում ԱԺ կանոնակարգ օրենքում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի ընթացիկ քաղաքական գործընթացների համատեքստում: Երրորդ փորձն, ըստ Փաշինյանի, այս երկուշաբթի ԱԺ-ում տեղի ունեցածն էր, երբ Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, բոյկոտեց եւ տապալեց ԸՕ առաջակվող փոփոխությունները:

Սա Փաշինյանի խոսքով, արվում էր նրա համար, որ առաջիկա ընտրությունները տեղի ունենա գործող ԸՕ-ով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների եւ նրանց հետ ասոցացվող ուժերի եւ անձանց շրջանում հույս էր ծագել, որ ռեյտինգային ընտրակարգը նրանց կարող է շանս տալ առաջիկա արտահերթ ընտրություններին հասնել ռեւանշի:

Նա, սակայն, դիմելով ՀՀԿ-ականներին՝ հայտարարել է, որ իրականում իրենց նոր ԸՕ-ն շատ ավելի ձեռնտու է, քան հինը, որովհետեւ այս դեպքում ընտրությունները չեն լինի սեւի ու սպիտակի պայքար, այլ՝ քաղաքական ծրագրերի: Հնի դեպքում, ՀՀԿ-ն, ըստ Փաշինյանի, ընդհանրապես, ԱԺ անցնելու որեւէ շանս չունի:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ը կապ կհաստատի Վենգերի հետ’
Հաջորդ հոդվածը‘Այս պետության գլխին այլեւս ոչ ոք վարսավիրություն չի սովորելու’