‘Փաստաբանին եւ պատգամավորներին թույլ չեն տալիս հանդիպել ապօրինաբար բերման ենթարկվածներին ‘

760

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երեւանում տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում ոստիկանությունը՝ ըստ պաշտոնական տեղեկատվության 110 քաղաքու բերման է ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Այս պահին ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում 6-8 քաղաքացիներ կան, որոնց սահմանված երեք ժամից ավելի ապօրինաբար պահում են այնտեղ: Ոստիկանության շենք են մտել փաստաբան Տիգրան Սաֆարյանը, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը: Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, նրանցից ոչ մեկին, սակայն, հնարավորություն չեն տալիս տեսակցել բերման ենթարկվածների հետ: 

Նախորդ հոդվածը‘Դիպուկահարներ Գյումրիի եկեղեցու գմբեթին (ֆոտո)’
Հաջորդ հոդվածը‘Բաղրամյան 26-ը՝ Վլադիմիր Պուտինի ժամանման պահին. Տեսանյութ’