‘Փաստաբանների պալատը մարզային համակարգողներ կունենա’

746

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 16-ին որոշումներ է կայացրել մի շարք փաստաբանների երկու տարի ժամկետով մարզային համակարգողներ և մարզերի քաղաքների պատասխանատուներ նշանակելու մասին:

Մարզային համակարգում իրականացնելու նպատակն է համախմբել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի կամ մարզային քաղաքների տարածքում գործող Պալատի անդամ փաստաբաններին, վեր հանել նրանց մոտ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրները և ներկայացնել Պալատին, ինչպես նաև իրականացնել Պալատի առջև դրված նպատակների և խնդիրների՝ մարզերում իրագործման համար սույն կարգով  նախատեսված այլ գործողություններ: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն հաջորդ շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպանը պարգևատրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հոբելյանական հուշամեդալով’