‘Փաստաբանների պալատի նախագահը բերման ենթարկվածների գործով դիմել է «համակարգողներին»’

1185

Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի իրավաբան Արմեն Խաչատրյանը iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը կապ է հաստատել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ եւ տեղեկացրել, որ ոստիկանները հնարավորություն չեն տալիս փաստաբան Վահե Հովսեփյանին հանդիպել բերման ենթարկված Կոնգրեսի ակտիվիստների հետ:

Արա Զոհրաբյանը Խաչատրյանին փոխանցել է, որ ինքը կապ է հաստատել Երեւանի համակարգող փաստաբանների հետ, որոնք պետք է զբաղվեն նշված խնդրով:

Խաչատրյանը նաեւ կապ է հաստատել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի օգնականի հետ, որին եւս խնդրել է Պաշտպանի ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ փաստաբանը հնարավորություն չունի հանդիպել իր վստահորդների հետ:

Նշենք, որ մինչ այս պահը փաստաբան Վահե Հովսեփյանը չի կարողացել հանդիպել բերման ենթարկվածների հետ: 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները ակտիվիստներից ապօրինաբար վերցրել են հեռախոսները ‘
Հաջորդ հոդվածը‘Վաղը կուտակայինի դեմ ակցիա կիրականացնեն ՀԷՑ-ի աշխատակիցները’