‘Փաստաբանների պալատի նախագահին առաջարկվել է պաշտպանել Սուրիկ Խաչատրյանի որդու շահերը’

1146

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն առաջարկ է ստացել պաշտպանելու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի շահերը։ Այս մասին հաղորդում է «Փաստինֆո» գործակալությունը: Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելն ու պահելը։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, և ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Ռուբեն Սահակյանի հետ բանակցել է անձամբ Սյունիքի մարզպետը, ով այս օրերին ևս գտնվում է Երևանում։ Փաստաբանների պալատի շենքի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ մարզպետը բավական ընկճված տեսք ուներ։

Նախորդ հոդվածը‘Ճարտարապետ. Թամանյանական դպրոցի բոլոր շենքերը մենք արդեն խեղաթյուրել ենք’
Հաջորդ հոդվածը‘Սարհատ Պետրոսյան. Նարեկ Սարգսյանը նպատակ ունի քանդել պատկերասրահը, որպեսզի Հյուսիսային պողոտան միանա հրապարակին’