‘Փաստաբան. Աբրամովիչին ՀԴԲ-ում հարցաքննել են Ռուսաստանի՝ որպես ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրության կապակցությամբ’

644

Ռոման Աբրամովիչի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին պնդում է, որ գործարար Աբրամովիչին ՀԴԲ-ում հարցաքննել են ֆուտբոլի 2018 թ. աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու վերաբերյալ կոռուպցիոն տարրերի հետաքննության կապակցությամբ, հաղորդում է INTERFAX-ը: «Ռոման Աբրամովիչին կանչել են ՀԴԲ-ում հարցաքննության, քանի որ ամերիկացիներին հետաքրքրել է, թե ինչպես է Ռուսաստանն ստացել 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքը»,- ասել է Դոբրովինսկին: Նա հրաժարվել է բացահայտել այդ տեղեկատվությունն իրեն տրամադրած աղբյուրը, սակայն պնդել է, որ այդ աղբյուրը «միանգամայն հավաստի է»: «ՀԴԲ-ն կասկածում է, թե այդ ընտրությունը կոռուպցիոն տարրեր է պարունակում»,- մանրամասնել է փաստաբանը և հավելել, որ Աբրամովիչին ընդամենը հարցաքննվել է, ոչ մի ձերբակալություն չի եղել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել, թե ՀԴԲ աշխատակիցները ձերբակալել են Ռ. Աբրամովիչին: Այնուհետև տեղեկատվություն հայտնվեց, թե կասեցվել է նրա ինքնաթիռի թռիչքը: Ռոման Աբրամովիչի ներկայացուցիչ Ջոն Մաննը հերքել էր այս լուրերը:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ամենակրթված ֆուտբոլիստների եռյակը. Goal.com’
Հաջորդ հոդվածը‘Այս պահի դրությամբ՝ ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականցնի մեկ կազմակերպություն’