‘Փաստաբան. Լեւոն Հայրապետյանի կալանքը հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը’

927

Հայ ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանի կալանքը հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը, քանի որ հիվանդությունների նման շարքի պայմաններում նրան իրավունք չունեին ձերբակալել: News.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայրապետյանի փաստաբաններից Արթուր Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս Լեւոն Հայրապետյանը գտնվում է Ռուսաստանի դաշնային ծառայության N1 վարչության պատիժների իրականցման «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում: Ի պատասխան հարցին՝ արդյոք Հայրապետյանի կալանքը քաղաքական ենթատեքստ ուներ, իրավապաշտպանը նշել է. «Իմ կարծիքով սա քաղաքական պատվեր է»:

Աղբյուրի համաձայն՝ Հայրապետյանի բժիշկ Հենրիխ Բակունը հայտնել է, որ Լեւոն Հայրապետյանն անոթների հիվանդություն ունի, սրտի եւ ուղեղի կաթված է տարել, շաքարախտ ունի, սրտի ստենտավորում է կատարվել. «Շատ դժվար է նրան համոզել զբաղվել իր առողջությամբ, նման հիվանդները պետք է տարեկան երկու անգամ լուրջ բուժում անցնեն: Սակայն Հայրապետյանը բուժման կողմնակից չէ, նրան ավելի շատ գործերն են մտահոգում: Նա կարող է ընդհատել բուժումը եւ գործերով գնալ Ղարաբաղ»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘ Չավին հնարավոր է մնա «Բարսելոնա»-ում’
Հաջորդ հոդվածը‘Ֆերնանդո Տորեսը հնարավոր է վերադառնա Մադրիդի «Ատլետիկո»’