‘
Կատալոնական անջատականների առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, որը շաբաթ օրը մեկնել էր Ֆինլանդիայից, ձերբակալվել է Գերմանիայում, տեղեկացրել է նրա փաստաբանը: Նշվում է, որ նրան ձերբակալել են Դանիայի կողմից սահմանն անցնելու պահին: Փաստաբանը չի նշել, թե հատկապես Գերմանիայի որ վայրում են ձերբակալել քաղաքական գործչին, միայն ասել է, որ նա ուղևորվում էր Բելգիա, որտեղ, որպես կամավոր աքսոր, հանգրվանել էր անցյալ տարվա աշնանից:
Անցած ուրբաթ Իսպանիայի դատարանը կրկին Եվրոպական օրդեր էր տվել Պուչդեմոնի ձերբակալման համար, որը Բելգիա էր փախել Կատալոնիայի հոկտեմբերի 1-ին կայացած անկախության հանրաքվեից հետո: Հանրաքվեի արդյունքները չընդունեցին ո՛չ Մադրիդը, ո՛չ էլ Բրյուսելը:
«Իշխանություններին հակադրվելու և ապստամբություն սադրելու» համար Պուչդեմոնին Իսպանիայում սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում:
Կատալոնիայում, նախկինի պես, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուրբաթ օրը Բարսելոնայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև:
Փոխանցում է BBC-ն:
‘