‘Փաստաբան. Հայրիկյան քաղաքացու՞, թե նախագահի թեկնածուի դեմ էր մահափորձը’

764

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է «Հայրիկյանի գործով» դատական քննության դատական վիճաբանությունների փուլը։ Պաշտպանական ճառով հանդես է եկել ըստ գործի նյութերի՝ Պարույր Հայրիկյանի սպանության պատվիրատու, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը, տեղեկցնում է Aravot.am-ը։

 Նրա ճառը տեւել է 1 ժամ 20 րոպե։ Պաշտպան Սիրունյանը դատարանի ուշադրությանն է հրավիրել նախաքննության եւ դատաքննության ժամանակ ձեռք բերված ապացույցներին, ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանի, Սամվել Հարությունյանի ցուցմունքներին, իր պաշտպանյալ Վարդան Սեդրակյանի գործողություններին։ Նա ասել է, որ իր պաշտպանյալը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 305 հոդվածի հատկանիշներով՝ պետական, քաղաքական գործչի սպանության, որն ուղղված էր նրա գործունեությունը դադարեցնելուն։ Հոդվածին հղում անելով, Ա. Սիրունյանը հռետորական հարց տվեց՝ հայտարարելով, որ գործով ձեռք չի բերվել այնպիսի ապացույց, որը կհստակեցներ հետեւյալ հարցի պատասխանը. Հայրիկյան քաղաքացո՞ւ, թե՞ քաղաքական գործիչ Հայրիկյանի դեմ է իրականացվել մահափորձը։ 

Մանրամասն

Նախորդ հոդվածը‘Տարեց կնոջ նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը տույժի է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Աղբյուր. Վահան Հովհաննիսյանը եւ ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը դեսպան կդառնան’