‘Փաստաբան. Հատուկ ծառայությունները տեղյակ են եղել Հայրիկյանի դեմ մահափորձից’

896

Հատուկ ծառայությունները Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձում Վարդան Սեդրակյանի մեղքն ապացուցող փաստեր են հավաքել: Այդ մասին, Yerkir.am-փոխանցմամբ, Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին ասել է «մի լուրջ մարդ»:

Նրա խոսքով, երկու ամիս առաջ բավականին լուրջ մարդ իրեն ասել է, որ հատուկ ծառայություններն ունեն բոլոր փաստաթղթերն ու ձայնագրությունները, որոնք ապացուցում են Սեդրակյանի մեղքը, բայց քանի որ դրանք ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, չեն ներկայացվում: 

«Ես էլ ասացի, որ եթե Վարդանն, իրոք, դա արել է, պատժելի է,բայց հիմա ես միամիտ հարց տամ` իրո՞ք կան նման ձայնագրություններ: Ի՞նչ է ստացվում` Սեդրակյանը հատուկ ծառայություների աչքի առաջ կազմակերպում է մահափորձ,  ինչի՞ դա չեք կանխում»,- նշել է փաստաբանը:

Նոյեմբերի 21-ին Վերաքննիչ դատարանում տեղի կունենա Սեդրակյանի ներկայացուցչի բողոքով նիստ: «Հայրիկյանի» գործի շրջանակներում վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև մյուս ամբաստանյալները և նրանց պաշտպանները, իսկ տուժող Պարույր Հայրիկյանը վերաքննիչ դատարան է դիմել քաղհայցով:

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենի ներկայացուցիչը հանդիպել է Շանթ Հարությունյանին’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Իսկ մեր մեծերը փայլփլում են ու ճռճռում ‘