‘Փաստաբան. Հրաչյա Հարությունյանը ընդունել է մեղքը’

1162

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է «Նոր Մոսկվայում» 18 մահվան պատճառ դարձած ավտովթարի մեջ, ընդունել է իր մեղքը: Այս մասին, News.am-ի հաղորդմամբ, հայտնել է նրա փաստաբար Ռուբեն Մարգարյանը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 9-ին Հարությունյանը քննիչ ցուցմունք է տվել՝ խոստովանելով իր մեղքը ճանապարհային կանոնները խախտելու հարցում: «Հարությունյանը հայտնել է, որ խիճով բեռնված «ԿամԱԶ»-ը չի արձագաքել արգելակման ոտնակը սեղմելուն, իսկ քանի որ ճանապարհը զառիթափ է, արագությունը միայն մեծացել է»,-ասել է հայ վարորդի պաշտպանը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Այլ խոսքով՝ «առանց արգելակների» բեռնատարը թեքություն ունեցող ճանապարհին անհնար է եղել կանգնեցնել, ուստի վարորդը որոշել է պառեցնել մեքենան խաչմերուկում, քանի որ այդտեղ ազատ տարածք է եղել եւ մեքենաներ չեն եղել: Փաստացի, դա նրան հաջողվել է, նա կտրուկ պտտել է ղեկը, մեքենան շրջվել է, բայց ավտոբուսի հետ բախումից խուսափել չի հաջողվել: 
Հարությունյանը ավտոբուսը տեսել է վերջին պահին, երբ «ԿամԱԶ»-ի անիվներն արդեն օդում էին: Մինչ այդ տեսադաշտը փակում էր խաչմերուկի մոտ գտնվող շենքը»,-նշել է պաշտպանը:

Մարգարյանի խոսքով՝ իր պաշտպանյալը անկեղծորեն զղջում է տեղի ունեցածի համար: «Նա ներողություն է խնդրում զոհվածների ու տուժածների հարազատներից եւ հասկանում, որ ոչ մի կերպ չի կարող քավել իր մեղքը նրանց առջեւ»,- փոխանցել է փաստաբանը: Մարգարյանը նշել է, որ ներկայումս Հարությունյանը ցանկանում է քննության հետ համագործակցելով պարզել ավոտվթարի պատճառները, որպեսզի «այլ վարորդներ իմանան այդ մասին եւ նմանատիպ վիճակներում սխալ որոշումներ չկայացնեն»:
Հիշեցնենք, որ սարսափելի վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, որի ժամանակ զոհվել է 18, վիրավորվել ավելի քան 60 մարդ: Հուլիսի 15-ին Հարությունյանին կալանավորել են:

 

Նախորդ հոդվածը‘Ֆլեշի Բարսեղը հովանավորում է Հրազդանի քաղաքապետին ‘
Հաջորդ հոդվածը‘Ինչպես եւ ինչի համար չպետք է վճարել վճարովի ավտոկայանատեղիի համար’