‘
Հայաստանի Հանրային խորհրդում հունիսի 20-ին քննարկվել է «կարմի գծերի» և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դիմաց վարչական տուգանքները չվճարելու պատճառով քաղաքացիների հաշիվների սառեցման հարցը:
Մասնավորապես, Խորհրդի անդամ փաստաբան Արմեն Տեր-Թաչանը նշել է, որ քաղաքացիների հաշիվների սառեցումը հակասում է Հայաստանի գործող օրենսդրությանը, քանի որ համաձայն օրենսդրության, հաշիվն ամբողջությամբ չի կարող սառեցվել միայն մի գումարի պատճառով, որը կազմում է դրա փոքրիկ մասը: Միաժամանակ նա նշել է, որ նման պարագայում հանրային շահը տուժում է մասնավոր շահի պատճառով: Նրա խոսքով, խնդրահարույց է նաև այն, որ քաղաքացիները չեն կարողանում դատական կարգով լուծել այդ պրոբլեմը:
Նշենք, որ հունիսի սկզբին բազմաթիվ քաղաքացիներ հայտարարություններ են ներկայացրել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դիմաց վարչական տուգանքները չվճարելու պատճառով, որոնց մասին իրենք անգամ չեն էլ իրազեկվել, իրենց բանկային հաշիվները սառեցվել են: Նրանք նաև ընդգծել են, որ տուգանվել են անգամ այն դեպքերում, երբ կարմի գծերով կայանատեղիներում ավտոմեքենաները կանգնեցնելու համար ուղարկել են SMS հաղորդագրություններ:
‘