Փաստաբան. Մարադոնան մահացել է բժիշկների սխալների եւ ընտանիքի խելահեղության հետեւանքով

602

Մեկ տարի առաջ կյանքից հեռացած Դիեգո Մարադոնայի փաստաբան Մատիաս Մորլան հայտարարել է, որ լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստը մահացել է բժիշկների եւ ընտանիքի սխալ որոշումների հետեւանքով։

«Բժիշկները բազմաթիվ սխալներ են թույլ տվել Մարադոնայի բուժման մեջ։ Նա մահացել է, քանի որ նրա սիրտը պայթել է։ Հետագայում պարզ դարձավ, որ նրա մահը վրա է հասել մարմնում կուտակված ջրի հետեւանքով։

Խելահեղություն էր ընտանիքի որոշումը Մարադոնայի բուժումը կազմակերպել տնային պայմաններում։ Անհրաժեշտ էր, որ նա մնար հիվանդանոցում»,- Մորլայի խոսքը մեջբերում է FOX Sports-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը մահացել է 2020թ. նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Մարադոնան 2020թ. նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։

Նախորդ հոդվածը«Կադիսը» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը, Հարոյանն անցկացրեց ամբողջ խաղը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԹաքուն գնացել էիր, որ ի՞նչ անեիր․ ՉԻ