‘
«Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի հափշտակման մեջ մեղադրվող ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի նկատմամբ գործն առանձին վարույթ է ուղարկվել՝ հետաքննության շուտափույթ ավարտի կապակցությամբ, երկուշաբթի տեղեկացրել է Մոսկվայի Բասմանյան դատարանում դատախազության ներկայացուցիչը, որը քննել է Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացնելու հարցը:
Ինչպես հաղորդել է ТАСС-ի թղթակիցը, Մոսկվայի Բասմանյան դատարանը տնային կալանքի ժամկետը երկարացրել է մինչև հունիսի 15-ը:
Այդպիսով՝ դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը՝ համարելով, որ Հայրապետյանին տնային կալանքի տակ պահելով՝ ապահովվում են ապացույցների անխոչընդոտ հավաքագրումը, վկաների հարցաքննությունները, և թույլ չի տրվում, որ մեղադրյալը թաքնվի:
Իր հերթին՝ պաշտպանությունը հայտարարել է, որ Հայրապետյանի նկատմամբ մեղադրանքը մեղմացվել է՝ կապված գործն առանձին վարույթ տեղափոխելու և հետաքննության եզրակացությունների անապացուցելիության հետ: Փաստաբանի խոսքով՝ Հայրապետյանը մեղադրվում է հափշտակության մեջ, մինչդեռ նախկինում, դրանից բացի՝ նրան էր մեղսագրվում «ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացումը»: Փոխանցում է ТАСС-ը:
‘