‘Փաստաբան. Շանթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են’

847

Հոգեբուժական կլինիկայում հետազոտվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի  վիճակը նորմալ է: Ինչպես լրագրողներին հաղորդել է Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանը գոհ է կլինիկայի անձնակազմից: Միաժամանակ փաստաբանն ընդգծել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են և անօրինական: Նրա խոսքով, դա սադրանք է եղել, քանի որ ոստիկանը քաղաքացիական հագուստով է եղել, և իր պաշտպանյալը չէր կարող իմանալ, որ նա ոստիկան է: Ավելին, Պետրոսյանը հաղորդել է, որ Շանթ Հարությունյանը կասկածներ ունի, որ իր շարքերում ևս սադրիչներ են եղել, քանի որ ձերբակալվածների թվում կան մարդիկ, որոնց Հարությունյանը ծանոթ չէ:

 

Նախորդ հոդվածը‘Գլազեւ. ՄՄ-ն, ի տարբերություն ԵՄ-ի, ուղղված չէ անդամ երկրներին ինքնիշխանությունից զրկելուն ‘
Հաջորդ հոդվածը‘Ս. Աբրահամյան. Կոռուպցիայի կնքահայր կառավարությունը չի պատասխանել Կոնգրեսի հարցապնդմանը’