‘Փաստաբան. Պերմյակովը սպանության պատճառների մասին հարցերին պատասխանում էր՝ «Չեմ կարող ասել» — News.am’

1446

Փաստաբան Թամարա Յայլոյանը, ով Շիրակի իրավապահների խնդրանքով որպես պաշտպան մասնակցել է  Գյումրիում 6 անձի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հարցաքննությանը, երբ նա կասկածյալ էր:

News.am-ի փոխանցմամբ, Յայլոյանը մանրամասներ է ներկայացրել հարցաքննությունից: Մասնավորապես, նրա խոսքով, Պերմյակովը սպանության դրդապատճառների մասին բոլոր հարցերին պատասխանում էր՝ «չեմ կարող ասել»:

«Երբ ասում էին՝ ինչու սպանեցիր, իսկ երեխային ինչու սպանեցիր, ասում էր՝ չեմ կարող ասել: Պերմյակովը պատմում էր, թե պատահական է մտել այդ տուն, պարզապես երբ հասել է այդտեղ, ծարավ է զգացել, որոշել է ներս մտնել: Ինքը շատ հոգնած էր, անընդհատ քնում, արթնանում էր, դանդաղ, դժվարությամբ էր խոսում: Պատմում էր, որ պատուհանից է մտել, երեք սենյակ էր, առաջինում մի հոգի էր, արթնացավ, աղմկեց, ասում է՝ ես հայերեն չեմ հասկանում, երբ ձեռքը տարավ հեռախոսին, կրակեց, հետո երկրորդ սենյակից ձայն լսեց, գնաց, 2 հոգի էին, երկուսին էլ կրակեց, երրորդ սենյակում 4 հոգի էին, երեքին սպանեց, փոքիկին էլ էր ուզում սպանել, ավտոմատը չաշխատեց, դրա համար դրա վրա գտնվող սվինով հարվածեց: Դրանից հետո նա հագուստը փոխել է հավանաբար հետքը թաքցնելու համար, ջուր խմել եւ հեռացել: Պերմյակովը նաեւ ասում էր, թե ինքը Թուրքիա գնալու նպատակ չի ունեցել, հենց այնպես գնում էր, փախչում էր, հայտնվեց սահմանի մոտ, այստեղից էլ ես եզրակացնում եմ, որ ինքը որեւէ շեղում չունի: Ինքը ասում է նաեւ, որ մենակ է եղել»,-պատմել է փաստաբանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Նախորդ հոդվածը‘ՔԿ. Պերմյակովը Ավետիսյանների տուն է մտել՝ կոտրելով դռան ապակե բացվածքը’
Հաջորդ հոդվածը‘2014-ը ամենաշոգ տարին է եղել՝ մետեոդիտարկումների ողջ պատմության ընթացքում’