‘
Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փաստաբան Մարկ Ֆեյգինը հայտարարել է, որ ապրիլի 28-ին նրան կտեղափոխեն քաղաքային հիվանդանոց: Այդ մասին նա գրառում է կատարել իր Twitter-ում:
«Ես նոր եմ դուրս եկել Նադեժդայի մոտից: Վաղը նրան կտեղափոխեն Մոսկվայի 20-րդ քաղաքային հիվանդանոց»,- գրել է Ֆեյգինը:
Ռուսաստանի նախագահին կից ՄԻՊ ղեկավար Միխայիլ Ֆեդոտովն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի առողջական վիճակը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:
Պատիժների իրականացման դաշնային ծառայություից հաղորդել են, որ Նադեժդա Սավչենկոն վերջին երեք օրերին լիովին հրաժարվել է սնունդ ընդունել և վերջին շաբաթվա ընթացքում կորցրել է 8 կգ քաշ:
Սավչենկոն կալանքի տակ է 2014 թ. հուլիսից, նա մեղադրվում է ռուսաստանցի երկու լրագրողների սպանությանը մասնակցության մեջ: Փոխանցում է gazeta.ru-ն:
‘