‘Փաստաբան. Վարդան Պետրոսյանի գործով ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար նշանակել են նույն քննիչին’

874

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Facebook-ում այպիսի գրառում է կատարել.

«Վարդան Պետրոսյանի գործով ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար նշանակել են նույն քննիչին` Հայկ Հակոբյանին, որը որպես քննիչ քրեական գործի քննության ծամանակ խախտել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր այն նորմերը, որոնք տեսականորեն այդ գործը քննող քննիչը կարող էր խախտել: Հետաքրքիր մոտեցում է. եթե օրենք խախտող քննիչին, մեր մոտ քննչական խմբի ղեկավար են նշանակում, ապա օրենքը չխախտող քննիչին ի՞նչ են անում…»:

Հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ի սահմաններում, Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում իրար էին բախվել «ՎԱԶ 2121» ու BMW մակնիշի մեքենաները: Վերջինի ղեկին Վարդան Պետրոսյանն էր, ում, ևս 6 հոգու հետ, մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետև՝ վիրահատել: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:

Վթարի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսագրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:Այն վերաբերում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են թույլ տեղումներ ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան ամեն ինչ դնում է իր տեղը. Ռոնալդուն գերազանցում է Իբրահիմովիչին (Տեսանյութ)’