‘Փաստաբան. Փակ շուկայի գործով դատական նիստերը հերթական բեմադրությունն են’

790

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքի հիման վրա դատական նիստը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորը դատարան բողոք է ներկայացրել ընդդեմ քննիչ Օրդյանի և դատախազ Գեղամյանի, ովքեր մերժել էին Փակ շուկան այլ շինությունով փոխարինելու դեմ հարուցված բողոքը ընդունել վարչական վարույթ և այդ առիթով քրեական գործ հարուցել:

«Փակ շուկայի» գործում բացակայում էր շինարարությունը իրականացնելու համար հիմք հանդիսացող շինարարական թույլտվությունը, որը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի հիման վրա: Չկար նաև քանդման թույլտվություն, փոխարենը առկա էր միայն ձևաթուղթ, որտեղ նշված չէ քանդման ենթակա օբյեկտները: Չունենալով համապատասխան օրինական փաստաթղթեր՝ կառուցապատողի կողմից ‹‹Ծածկած շուկայի›› տարածքում իրականացվել են մեծածավալ հողային քանդման, տեղափոխման աշխատանքներ և կոնստրուկտիվ միջամտությունները հանգեցրել են կառույցի հիմքերի վնասմանն ու խարխլմանը:

Այսօրվա դատական նիստին դատախազը և քննիչը կրկին պնդեցին, որ բողոքն անհիմն է՝ առանց ներկայացնելու համապատասխան ապացույցներ: Սակայն այս դեպքում ուշադրություն է գրավում դատավար Գագիկ Պողոսյանի վերաբերմունքը, ում ուշադրությանը չեն արժանանում փաստաբան Միքայելյանի կողմից ներկայացված հիմնարար փաստերը, որոնք վկայում են ապօրինի կատարված ավերվածությունների մասին:

Այս խնդրի վերաբերյալ փաստաբան Հերմինե Միքայելյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ դատավոր Գագիկ Պողոսյանը ցուցաբերում է բացահայտ կողմնակալ վերաբերմունք հօգուտ դատախազ Գեղամյանի, ով նաև Արտաշես Գեղամյանի որդին է, և քննիչ Օրդյանի: Ըստ պաշտպանի՝ այս պահի դրությամբ դատարանի վճիռը նույնպես կանխատեսելի է, իսկ այս գործով դատական նիստեր անցկացնելը ուղղակի բեմադրություն է: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում կազմել են «Եվրամայդանի թշնամիների» ցուցակ’
Հաջորդ հոդվածը‘Ազարովն ակնարկել է, որ Մայդանի ակտիվիստները խնդիրներ կունենան արդարադատության հետ’