‘«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի երեք անվանակարգերում’

891

«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն արդեն ներկայացվել Է Կաննի կինոփառատոնի երեք անվանակարգերում: Կինոնկարի պրոդյուսերները նաեւ ստացել են հրավեր` քննարկելու A խմբի գործնականում բոլոր համաշխարհային կինոփառատոներին, մասնավորապես` Լոկառնոյի, Վենետիկի, Սան Սեբաստիանի, Տոկիոյի, Տորոնտոյի, Մոնրեալի, Մար դել Պլատայի, Սան Պաուլուի  եւ Կառլովի Վարիի կինոփառատոների մրցույթին կինոնկարի մասնակցության հարցը: Փարաջանովի մասին ֆիլմը համատեղ նկարահանել են Ուկրաինան, Ֆրանսիան, Վրաստանը եւ Հայաստանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ֆիլմի համառեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը, փառատոնում ֆիլմի ընդունման մասին որոշումը հայտնի կդառնա ապրիլի 14-18-ը:

«Կաննի փառատոնում ֆիլմի ընդունման դեպքում Երեւանում կկազմակերպվի ֆիլմի պրեմիերան, հակառակ դեպքում կսպասենք Լոկառնոյի կամ մեկ այլ փառատոնում այն ընդգրկելուն եւ ապա Երեւանում ցուցադրելուն»,- ասաց ռեժիսորը: 

Հանճարեղ արվեսագետի կյանքի վերջին 20 տարին ընդգրկող կինոստեղծագործության գաղափարը պատկանում Է ուկրաինացի պրոդյուսեր եւ ռեժիսոր Ելենա Ֆետիսովային, ով դարձել Է «Փարաջանովի» սցենարի հեղինակը, համառեժիսորը եւ համապրոդյուսերը: 

Ֆրանսիական կողմից որպես համառեժիսոր Է հանդես եկել Սերժ Ավետիքյանը (նա Էլ գլխավոր դերակատարն Է), գեղարվեստական ղեկավարը եւ կրեատիվ պրոդյուսերը Ռոման Բալայանն Է: Բեմադրող օպերատորն Է Սերգեյ Միխալչուկը, բեմադրող նկարիչը՝ Վլադ Ռիժիկովը: Կինոնկարն աչքի Է ընկնում դերասանական փայլուն խաղով, որոնց թվում հատակապես առանձնանում են ռուսաստանցի աստղերի՝ «Ազգերի թատրոնի» դերասանուհի Յուլյա Պերեսիլդի եւ Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի դերասան Կարեն Բադալովի կերտած կերպարները:  

«Փարաջանով» միջազգային կինոնախագիծն իրականացվել Է Ուկրաինայի Կինոյի հարցերի պետական գործակալության ֆինանսական օժանդակությամբ: Այն առաջին կինոնախագիծն Է, որին աջակցել Է Եվրոպայի ամենաազդեցիկ հեռուստաալիքներից մեկը՝ ARTE FRANCE CINEMA-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում կոչ են արել գնդակահարել պաշտպանության նախկին նախարարին’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ամենակրթված ֆուտբոլիստների եռյակը. Goal.com’