‘Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչն սպանված է’

1090

Փարիզում ահաբեկչական գործողությունների հավանական կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը սպանվել է նոյեմբերի 18-ին Սեն-Դենիի շրջանում անցկացված հատուկ գործողության արդյունքում, հայտարարել է մայրաքաղաքի դատախազը:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը տեղեկացրել է, որ Աբաուդը կապ ուներ Ֆրանսիայի տարածքում ծրագրված վեց ահաբեկչական գործողություններից առնվազն չորսի հետ, որոնք հատուկ ծառայությունը կարողացել է կանխել:

Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենի խոսքով՝  սպանվածների  շարքում հնարավոր է եղել պարզել Աբաուդի ինքնությունը, սակայն պարզ չէ՝ արդյո՞ք նա ինքն է պայթեցրել իրեն՝ մահապարտի գոտու միջոցով. նրա դիակն անճանաչելիորեն վնասված է եղել, և ինքնությունը հնարավոր է եղել պարզել մատնահետքերի միջոցով:

Աբդելհամիդ Աբաուդը ծագումով մարոկկացի է, Բելգիայի քաղաքացի: Նա մեծացել է Բրյուսելի Մոլենբեկ արվարձանում, որտեղ բնակվում են բազմաթիվ գաղթականներ արաբական երկրներից: Մոլենբեկը վատ համբավ ունի, այստեղ են բերում նախկինում կատարված մի շարք ահաբեկչական հարձակումների հետքերը՝ 2004 թ. Մադրիդում գնացքների պայթեցում, Փարիզի սուպերմարկետի վրա անցյալ տարվա գրոհ կամ հրեական մշակույթի թանգարանի այցելուների գնդակահարություն: 2013 թ. Աբաուդը միացել էր «Իսլամական պետությանը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ALDE-ի նախագահը դատապարտել է ազատության համար պայքարողների դեմ հարձակումները’
Հաջորդ հոդվածը‘Անկարայի մերձակայքում հայտնաբերվել է 100 կիլոգրամ պայթուցիկ’